շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը ենթադրություն ունի 300-320 հազ. ընտրողների «բացակայության» պատճառների մասին

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը ենթադրություն ունի 300-320 հազ. ընտրողների «բացակայության» պատճառների մասին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ենթադրություն ունի 2018 եւ 2021թթ. ընտրություններում 300-320 հազար ընտրողների «բացակայության» պատճառների մասին։ Նա իր կարծիքն արտահայտել է՝ պատասխանելով դատավոր Վահե Գրիգորյանի հարցին։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է գալիս որպես երրորդ կողմ ընտրությունների արդյունքները բողոքարկող չորս քաղաքական կուսակցությունների դիմումի դիտարկումներում։

«Իմ ենթադրությունը կապված է դիտորդների հաշվետվությունում հիշատակված կողմնակի ազդեցության, փողերի բաժանման հետ։ Գուցե սրանով ես բացատրեմ»,- ասել է Բադասյանը։

Նշենք, որ դատավոր Գրիգորյանին շատ էր հետաքրքրում հարցը, թե ինչպես են կողմերը բացատրում այն փաստը, որ 2018 եւ 2021թթ. ընտրություններին մասնակցել է 300-320 հազարով ավելի քիչ ընտրող, քան 2017թ.։

  • Կիսվել: