չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախյան պատերազմի ընթացքում ԱԱԾ–ի կողմից բացահայտված լրտեսներից մեկը Վրաստանից է փոխանցել տվյալներն ադրբեջանական հետախուզական ծառայություններին․ մանրամասներ

Արցախյան պատերազմի ընթացքում ԱԱԾ–ի կողմից բացահայտված լրտեսներից մեկը Վրաստանից է փոխանցել տվյալներն ադրբեջանական հետախուզական ծառայություններին․ մանրամասներ

Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ ԱԱԾ–ի կողմից բացահայտված երկու լրտեսները կալանավորված են։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Ալազյանը։

«Ընդհանուր առմամբ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են բոլոր օպերատիվ–հետախուզական միջոցառումները` նմանատիպ անձանց անմիջապես բացահայտելու, կանխարգելելու ու համապատասխան աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»,– ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

 

Կալանավորված երկու անձանցից մեկին առաջադրվել է լրտեսության, մյուսին` դավաճանության մեղադրանք։

Հիշեցնենք` կալանավորված անձանցից մեկը, ով մեղադրվում է դավաճանության մեջ, ՀՀ ԶՈւ–ում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձ է։ 

Նա նաև Հայաստանում պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ–ի և Արցախի սպայական կազմի ներկայացուցիչների հետ, իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ լուրեր հավաքել, հետո մեկնել է Վրաստան ու դրանք փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։

Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։



  • Կիսվել: