կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արարատի մարզպետը դատի է տվել լրատվամիջոցին՝ պահանջելով դրամական փոխհատուցում և հերքում

Արարատի մարզպետը դատի է տվել լրատվամիջոցին՝ պահանջելով դրամական փոխհատուցում և հերքում

Այսօր իր ամփոփիչ ասուլիսում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը անդրադարձել է լրատվամիջոցներից մեկում իր և վարսավիրի միջև ծեծկռտուքի մասին հրապարակված տեղեկություններին:

Հիշեցնենք՝ «168 ժամը» գրել էր, որ Գարիկ Սարգսյանը ծեծի է ենթարկել վարսավիրին, որը նրան խնդրել է հերթի մեջ սպասել: Մամուլի տեղեկությունների հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր:

«Երբ ես տեղեկացել եմ այդ մասին, իմ էջով հերքում եմ տարածել, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ այդ դեպքի վրա», - լրագրողներին հիշեցրեց մարզպետը: Նա նաև տեղեկացրեց, որ հենց այսօր դատարան հայց են ներկայացրել այն լրատվականի նկատմամբ, որտեղից, նրա խոսքով, տարածվել է ապատեղեկատվությունը: «Փոխհատուցում ենք պահանջելու ու լինելու է հերքման պահանջ», - ասաց մարզպետը՝ լրացնելով, որ կպահանջեն նաև գումար՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

  • Կիսվել: