երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Արարատ Միրզոյանը՝  Փաշինյանի՝ Կուտոյանի մահվան կապակցությամբ չցավակցելու մասին

Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանի՝ Կուտոյանի մահվան կապակցությամբ չցավակցելու մասին

Քանի որ խոսքը վերաբերում է ԱԱԾ նախկին ղեկավարին, բոլոր սցենարները կարող ենք դիտարկել, առայժմ որևէ վարկած մերժված չէ: Այս մասին Ազատության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Գեորգի Կուտոյանի մահվան մասին: «Կյանքի իրավունք կարող է ունենալ վարկած, որն առնչվում է ազգային անվտանգության հետ: Ես ուզում եմ շեշտել, որ հանգամանքերը դեռևս ուսումնասիրվում են, և Քննչական կոմիտեն դեռևս ամբողջությամբ չի ամփոփել: Որքան գիտեմ՝ նախնական վարկած էլ չկա»,-ասել է նա:

Մրզոյանն անդրադարձել է նաև իր ցավակցական ուղերձի բացակայությանը և նշել, որ դեռ չի հասցրել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այլ վերաբերմունք կա. «Ես հենց հիմա ուզում եմ խորը ցավակցություն հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Ուզում եմ հարազատներին ասել, որ սա իսկապես լուրջ կորուստ է»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ լռում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ որևէ ուղերձի, միտումի կամ այլ բան տեսնելու առիթ չկա. «Մարդ է զոհվել, հայ մարդ է զոհվել, ով նախկինում բարձր ու կարևոր պաշտոն է զբաղեցրել: Իհարկե, որևէ մեկը չի կարող ցավակցությունից բացի այլ զգացմունք ունենալ: Մահացել է երիտասարդ մարդ, ով մանկահասակ երեխա ուներ»:

  • Կիսվել: