հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Առանձնապես ծանր հանցագործությունները մեր ընդհանուր թվի մեջ կազմում են միայն 5.1 տոկոսը. Արփինե Սարգսյան

Առանձնապես ծանր հանցագործությունները մեր ընդհանուր թվի մեջ կազմում են միայն 5.1 տոկոսը. Արփինե Սարգսյան

Երբ ես նշում եմ, որ հանցավորության ընդհանուր վիճակագրության մեջ ունենք նվազում, դա վերաբերում է հանրագումարային պատկերին, որտեղ կան ոչ մեծ, միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Հիմա եթե դիտարկենք, որ հանրապետության մակարդակով 81.4 տոկոսը բաժին է ընկնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, կնկատենք, որ մնացյալը բաժին է հասնում առանձնապես ծանր հանցագործություններին և ծանր հանցագործություններին: 2024-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Առանձնապես ծանր հանցագործությունները մեր ընդհանուր թվի մեջ կազմում են միայն 5.1 տոկոսը: Իսկ եթե խոսում ենք ծանր հանցագործությունների մասին, այստեղ 13.5 տոկոսն է, որ բաժին է ընկնում արդեն ծանր հանցագործություններին»,- նշեց ՆԳ նախարարը:

  • Կիսվել: