երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ի.Շ.-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

  • Կիսվել: