կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Առաջիկա օրերին կամ շաբաթներին էլ կլինեն կադրային փոփոխություններ.  ՆԳ նախարար

Առաջիկա օրերին կամ շաբաթներին էլ կլինեն կադրային փոփոխություններ. ՆԳ նախարար

Կադրային փոփոխությունները, բնականաբար, ընթացիկ պրոցես են, որպես այդպիսին. տեղյակ եք, որ փոխոստիկանապետերի փոփոխությունից հետո մենք ունեցել ենք նաև պարեկային ծառայությունում որոշակի փոփոխություններ, նկատի ունեմ մոնիտորինգի վարչությունը, Երևանի գնդի հրամանատարը։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ՆԳՆ կազմում կադրային հնարավոր փոփոխություններին։

«Շատ սինխրոն, տրամաբանական աճ են ունեցել, առաջխաղացում են ունեցել այս մասով, որովհետև մեր ռեֆորմների սկզբունքում էլ է դրված հենց այս մոտեցումը, որ եթե անձինք աշխատում են, եթե արժանի են, առաջխաղացում պիտի լինի անխուսափելի։ Ըստ այդմ իրականացրել ենք նշանակումները։ Փոփոխություններ միշտ եղել են, նախորդ օրերին էլ են եղել, առաջիկա օրերին էլ կամ շաբաթներին կամ ամիսներին էլ կլինեն, իհարկե ըստ անհրաժեշտության։

Որովհետև եթե կարիքը չենք տեսնում կադրային փոփոխության, այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունենում և մենք չենք կատարում դրանք ուղղակի անելու համար»,–ասաց նա։

  • Կիսվել: