երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ ավելացել է այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակը: Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ և քվադրիցիկլ:

Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը, հայտնում են ԱԺ-ից:

Զեկուցողը նաև պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել առաջարկված նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Նիստը գումարվել է մարտի 2-ին:

  • Կիսվել: