ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ. Գևորգ Դանիելյան

Առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ. Գևորգ Դանիելյան

Որպեսզի չունենանք քաղաքական հետապնդումներ, ավելի ճիշտ դրանք այդպիսին չորակվեն, առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ՝ կալանք և միայն մի պատժատեսակ՝ ազատազրկում, ուժը կորցրած ճանաչել վաղեմության ժամկետների նորմերը, վատթարացնող օրենքներին անխտիր հետադարձ ուժ տալ և անհապաղ կյանքի կոչել նմանաբնույթ այլ բարեփոխումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, բացի տեղական սթափ ու նվիրյալ իրավաբաններից, եվրոփորձագետները և ապագայում բարեկամ դառնալու հավակնորդ հարևանները հերթական անգամ բուռն կծափահարեն և կհիմնավորեն առաջադեմ փորձը»:

  • Կիսվել: