երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արագ արձագանքման խումբը ոստիկանության Վայքի բաժնում է՝ ՄԻՊ-ի հանձնարարությամբ

Արագ արձագանքման խումբը ոստիկանության Վայքի բաժնում է՝ ՄԻՊ-ի հանձնարարությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:

 

  • Կիսվել: