երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչին մարմնական վնասվածք են պատճառել

«Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչին մարմնական վնասվածք են պատճառել

Դեկտեմբերի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, 64-ամյա Աշոտ Գյուլբուդաղյանի հետ: Այս մասին հայտնում ՝ shamshyan.com-ը:

Վիճաբանության ժամանակ Վ. Խաչատրյանը գլխով հարվածել է բժշկի քթին, ով մարմնական վնասվածք է ստացել:
 

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վ. Խաչատրյանը աշխատում է «Կաշի» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: