հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Պաշտպան Լևոն Սահակյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 26-ին։

«Ինչպես հայտնի է Վճռաբեկ դատարանը  բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի ԺԱՄԿԵՏԱՆՑ բողոքը և Արա Մխիթարյանի մահվան փաստը, որպես նոր ի հայտ եկած հանգամանք դիտելով, Հարություն Գրիգորյանի գործն ուղարկել էր նոր քննության։

Նույն որշմամբ Վճռաբեկ դատարանը 5 տարի անազատության մեջ գտնվող Հարութի նկատմամբ ընտրել էր կալանքը որպես խափանման միջոց։

Պատճառաբանվում է, որ նախատեսվող հնարավոր  ԱՄԵՆԱԽԻՍՏ պատժի ավելի քան 70% ն արդեն «կրած» Հարութը կարող է փախչել կամ ապօրինի ազդեցություն ունենալ (երևի փորձագետների նկատմամբ)։

Հարություն Գրիգորյանին օրենքով Չսահմանված կարգով կրկին դատելու և ազատության իրավունքի կոպտագույնս խախտման հարցը  կգնահատի Եվրոպական դատարանը։

Իրավական ողբերգությունը շարունակել է առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության ընթացքում։ Դատարանը երկարաձգել է կալանքի ժամկետը նույն պատճառաբանությամբ։

Մեր կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքը պարզ կլինի մայիսի 26-ին։

Հուսով ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կստանձնի իրավական այս «փոքրիկ» խայտառակությունից մեր արդարադատությունը փրկելու պատասխանատվությունը»,- գրել է Լևոն Սահակյանը։

  • Կիսվել: