հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ապօրինի ծառահատում. Փայտանյութը ձեռք էր բերել «Սևքար» անտառտնտեսությունից, բռնվել էր Դիլիջանում

Ապօրինի ծառահատում. Փայտանյութը ձեռք էր բերել «Սևքար» անտառտնտեսությունից, բռնվել էր Դիլիջանում

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մարտի 24-ին Կամոյի փողոցում ստուգել են Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի 41-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Նախապատրաստված նյութերը, տարածքային կարգով, ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

 

  • Կիսվել: