հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ապօրինի ծառահատում. բուսական աշխարհին պատճառվել է 2 362 500 դրամի նյութական վնաս

Ապօրինի ծառահատում. բուսական աշխարհին պատճառվել է 2 362 500 դրամի նյութական վնաս

Փետրվարի 12-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել ԱՀ Բնապահպանության կոմիտեից ուղարկված նյութերն այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Տ. Թ.-ն, «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի «Սվքարեն տակ» կոչվող տեղամասից 2020թ. հունիսին ապօրինի հատել է տարբեր տրամագծի հաճարենու 51 ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 2 362 500 դրամի նյութական վնաս:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

  • Կիսվել: