երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Ապօրինի հատել էր 25 ծառ, հրացանի համար էլ փաստաթուղթ չուներ. Սպիտակի բաժնի ծառայողների բացահայտումը

Ապօրինի հատել էր 25 ծառ, հրացանի համար էլ փաստաթուղթ չուներ. Սպիտակի բաժնի ծառայողների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր:

Նույն օրը տվյալները ստուգվել են: Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է շուրջ 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ` որպես վառելափայտ օգտագործելու համար:

Փայտանյութը հայտնաբերվել է: Վնասի չափը պարզվում է: Ի դեպ, ստուգման ընթացքում բակի պահեստարանի տեսանելի վայրում նաև հայտնաբերվել է երկփողանի հրացան, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէր: Տղամարդը հրավիրվել է բաժին, ինչից հետո կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել Սպիտակի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: