երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքար»-ի վերաբերյալ

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքար»-ի վերաբերյալ

Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
 
Առանձնատնից բացի, Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:

  • Կիսվել: