ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանել. Նաիրա Զոհրաբյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանել. Նաիրա Զոհրաբյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանելը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի կողմից իր ղեկավարած կառույց որոշ լրագրողների մուտքը արգելելուն:

«Թվում էր, թե պիտի որ անցած լինեին ժամանկաները, երբ երկրի նախագահները, օրինակ, հարցազրույցի էին հրավիրում իրենց քիմքին հաճո լրատվամիջոցների և իրենք իրենց համար ապաահովում ջերմոցային պայմաններ, որպեսզի հանկարծ «ստանդարտից» դուրս մի լրագրող լրատվական իդիլիան չխախտի ու գծագրված սցենարից դուրս հարցեր չտա։
Բայց, պարզվեց, դա մեզ միայն թվում էր:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը երեկ հոկտմեբերի 27-ի թեմայով քննարակմանը ուղղակի թույլ չտվեց ներկա լինել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների և անընդունելի լեքսիկոնով նրանց հրավիրեցին դուրս: Փաստորեն, հիմա էլ լրատվական դաշտի սևեր ու սպիտկաներ կա, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, և սա անկախ մամուլի ոչնչաչման ամենակարճ ճանապարհն է:

Եթե դու որոշել ես զբավել քաղաքականությամբ, կամ քաղաքացիական ակտիվիստ ես, ապա պատրաստ պիտի լինես պատասխանելու ցանկացած լրատվամիջոցի` նույնիսկ ամենածանր և երբեմն` այո, պրովոկացիոն հարցերին: Լրատվամիոցների «սելեկցիա» անելով մենք մեր մամուլը, որը անկախության մեր կարևորագույն ձեռքբերումներից էր, կարող ենք կամաց-կամաց մոտեցնել մեր տոտոլիտար հարևանի պատերին:

Դա չպիտի թույլ տալ:

Ու ես որպես նախկին լրագրող և որպես Մարդ իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ երեկվա տգեղ եւ վտանգավոր միջադեպը», - գրել է նա:

  • Կիսվել: