ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է ՔԿՀ

Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է ՔԿՀ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Կողբացի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա օտարերկրացու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

  • Կիսվել: