երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել. գլխավոր դատախազ

Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել. գլխավոր դատախազ

Վարչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Այդ փաստերը մենք անարձագանք չենք թողել։ Ուղարկել ենք վարույթն իրականացնող մարմին, դրանով քրեադատավարական գործընթաց է մի մասով իրականացվել, մի մասով իրականացվում»,- նշեց նա։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Վարդապետյանը շարունակում է պաշտոնավարել, եւ, որ արտահոսքի առնչությամբ է քննություն ընթանում, Գլխավոր դատախազն ասաց.

«Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Ըստ այդ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա որ այստեղից քայլենք, դու մոտենաք, ասեք՝ ես այսպիսի մի իրավական խնդիր ունեմ, ես կարող է չզլանամ եւ ձեզ իրավական խորհրդատվություն տամ»։

  • Կիսվել: