հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին

Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

«Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին»,-նշել է մամուլի քարտուղարը:

 

  • Կիսվել: