չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անհայտ անձինք (կամ անձը) մտել են Արիանա Հովսեփյանի բնակարան, խառնել ամբողջ ննջասենյակը (լուսանկարներ)

Անհայտ անձինք (կամ անձը) մտել են Արիանա Հովսեփյանի բնակարան, խառնել ամբողջ ննջասենյակը (լուսանկարներ)

Այսօր` հունիսի 6֊ին, ժամը առավոտյան 10։30֊ից մինչև 15։00 սահմաններում, անհայտ անձինք մտել են NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի բնակարան` օգտվելով տանտիրուհու բացակայությունից։

Այդ մասին Արիանա Հովսեփյանը հայտնեց մեզ հետ զրույցում։ Նա նշեց, որ վերը նշած ժամանակահատվածում բացակայել է տնից, և ենթադրաբար, անհայտ անձիք կամ անձը այդ ընթացքում է մտել բնակարան։

Առայժմ պարզ չէ, թե ինչ են տարել անկոչ հյուրերը, քանի որ որևէ իր, ըստ Արիանա Հովսեփյանի, չի կորել (թեև դեռ պարզ չէ, թե ինչ կարող է բացահայտվել)։

Փոխարենն ամբողջ ննջասենյակը խառնված է և այնպիսի տպավորություն է, որ տուն մտած մարդիկ ինչ֊որ բան փնտրելիս են եղել։

Անհայտ անձը կամ անձինք նաև բաց են թողել տան դուռը։

Արիանա Հովսեփյանը դիմել է ոստիկանություն։

 

  • Կիսվել: