ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում․ Գալյան

Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում․ Գալյան

Սրբուհի Գալյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող պլանավորված և իրականացվող քայլերը, հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

«Ըստ այդմ՝

• Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում՝ 3 անդամից բաղկացած հանձնաժողովի տեսքով։

• Հանձնաժողովին կվերապահվեն վարույթ իրականացնելու, միջամտող, խորհրդատվական լիազորությունները։

• Նախատեսվում է տվյալների մշակում նախատեսող օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների պարտադիր տրամադրման լիազորություն։

• Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անդամներից, գլխավոր քարտուղարից և քարտուղարի տեղակալից բացի անհրաժեշտ է առնվազն երեք կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանում, ինչպես նաև օժանդակող անձնակազմ։

• Անհրաժեշտ է նաև հանձնաժողովին ապահովել սեփական գույքով և առանձին բյուջետային ֆինանսավորմամբ։

• Հանձնաժողովի անդամների ընտրությունը, ռեսուրսների տրամադրումը, ինչպես նաև օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նախատեսվում է ավարտին հասցնել 2027թ. 1-ին եռամսյակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: