Անահիտ Մանասյանը Տավուշում քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Տավուշի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, արձանագրված խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Քննարկվել են նաև մարզային ստորաբաժանման գործունեության կազմակերպմանը և աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող հարցեր։
Պաշտպանը կարևորել է մարզային ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը և մարզային այցելությունների շարունակական իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս տեղում վեր հանել մարդու իրավունքներին առնչվող խնդիրները և առավել հասցեական արձագանքել դրանց։



