չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային 5-րդ հոբելյանական փառատոնին

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային 5-րդ հոբելյանական փառատոնին

ՄԻՊ Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 28-ին մասնակցել եմ «Ճախրուկ» ամենամյա միջազգային 5-րդ հոբելյանական փառատոնին։ Նա գրել է.

««Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, այս տարի անցկացվել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում:

Փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից, Սիրիայից և Հայաստանի մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից և այլ հաստատություններից:

Կարևորել եմ նման ձևաչափով միջոցառման անցկացումը. «Կարևոր է երբեք չհանձնվել, լինել բարի, համախմբող և համերաշխ։ «Ճախրուկ» ընտանիքի այս տոնը ևս մեկ հնարավորություն է համախմբվելու և ամբողջ աշխարհին ապացուցելու, որ բոլորն ունեն առանձնահատկություններ, և այդ առանձնահատկությունների շնորհիվ բոլորիս հնարավորություններն անսահման են դառնում։ Կարևոր է, որպեսզի միմյանց սիրենք և ընդունենք` նկատի ունենալով յուրաքանչյուրիս առանձնահատկությունը»։

Կարևորել եմ պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։ Նաև վստահեցրել եմ, որ իմ հնարավորության սահմաններում միշտ կանգնած կլինեմ «Ճախրուկների» մեծ ընտանիքի և հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց կողքին»:

  • Կիսվել: