հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Անահիտ Մանասյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ ՄԻՊ հաստատության փորձառությունը և մարտահրավերները

Անահիտ Մանասյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ ՄԻՊ հաստատության փորձառությունը և մարտահրավերները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում սեպտեմբերի 24-26-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2025 թվականի առաջնորդության ֆորումին։

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 30 երկիր ներկայացնող Մարդու իրավունքների պաշտպաններ և ՄԻՊ հաստատությունների ներկայացուցիչներ:

Քննարկումների օրակարգում ընդգրկվել են մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հավատարմագրում, ազգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործում, մարդու իրավունքների ազգային հաստատություններին ուղղված սպառնալիքների դեմ պայքար և այլն։

Ֆորումի շրջանակում Անահիտ Մանասյանը որպես մոդերատոր է հանդես եկել մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար ճգնաժամերին պատրաստվածության և կայունության ամրապնդման թեմային նվիրված քննարկմանը:

Մասնակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների կայունության, արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետության բարձրացման հարցերին, ինչպես նաև կիսվել են իրենց փորձառությամբ:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի ՄԻՊ հաստատության փորձառությունը արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերում, մարդու իրավունքների ընկալմանն առնչվող և ոլորտում առկա խնդիրները, ՄԻՊ հաստատության մարտահրավերները, որոնք ընդհանուր են մի շարք այլ հաստատությունների համար, դրանք հաղթահարելու կառուցակարգերը:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Առաջնորդության ֆորումի շրջանակում քննարկվել է մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել այն մեխանիզմների ներդրմանը, որոնք  կապահովեն ազգային հաստատությունների անխափան և արդյունավետ աշխատանքը, այդ թվում` ճգնաժամային իրավիճակներում։

  • Կիսվել: