երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Անահիտ Մանասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Անահիտ Մանասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների և էթիկայի չափանիշների պահպանման կարևորությանը և այլ ոլորտներին առնչվող գործող կառուցակարգերի կատարելագործմանը:

Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

  • Կիսվել: