ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՆ-ն իրականացնում է ՀՀ-ում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման կարիքների գնահատման հարցում

ԱՆ-ն իրականացնում է ՀՀ-ում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման կարիքների գնահատման հարցում

Արդարադատության նախարարությունը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Կենտրոնական բանկի հետ համատեղ նախաձեռնել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նշվածի համատեքստում Արդարադատության նախարարությունն սկսել է արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային եղանակի, ինչպես նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման կարիքների և հեռանկարների գնահատումը։

«Արբիտրաժով հետաքրքրվող բոլոր կողմերին հրավիրում ենք մինչև սույն թվականի ապրիլի 30-ը մասնակցելու հարցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: