երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
900 հազար դոլարի աջակցություն․ ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստ է զբաղվել ՀՀ-ում աշխատողների իրավունքների «ամրապնդմամբ»

900 հազար դոլարի աջակցություն․ ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստ է զբաղվել ՀՀ-ում աշխատողների իրավունքների «ամրապնդմամբ»

ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստ է զբաղվել Հայաստանում աշխատողների իրավունքների «ամրապնդման» ուղղությամբ: Ենթադրվում է, որ դա պետք է երկրի բնակիչներին գործադուլի իրավունք տա, ինչպես նաև բարձրացնի արհմիությունների դերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ համապատասխան դրամաշնորհի նկարագրությանը հղումով:

Նշվում է, որ ամերիկյան գերատեսչությունը նախատեսում է 900 հազար դոլար հատկացնել այդ միջոցառումների իրականացման համար: Փաստաթղթում ասվում է, որ հանրապետության քաղաքացիները բավարար չափով տեղյակ չեն աշխատանքային իրավունքների և արհմիությունների կարևորության մասին:

«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն ընդունում է 900,000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի հայտեր, որի նպատակն է ապահովել, որպեսզի աշխատողները և նրանց կազմակերպությունները տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին»,-ասվում է փաստաթղթում:

  • Կիսվել: