չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄԷ-ից ներմուծվել է ադամանդ, որի մաքսային արժեքը 2,5 անգամ պակաս է հայտարարագրվել․ Վարդանյան

ԱՄԷ-ից ներմուծվել է ադամանդ, որի մաքսային արժեքը 2,5 անգամ պակաս է հայտարարագրվել․ Վարդանյան

2020 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում բացահայտվել է ադամանդների ապօրինի ներմուծման դեպք։ Այսմասին այսօր ասուլիսում նշել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան  Վարդանյանը:

«ՀՀ-ում գործունեություն ծավալող մի ընկերության անվամբ ԱՄԷ-ից ներմուծվել էին մշակված ադամանդե քարեր, որոնց մաքսային արժեքը հայտարարագրվել էր 72 միլիոն 14 հազար 112 ՀՀ դրամ, 1776․84 մ կարատ, այնինչ, պարզվել է, որ այդ ադամանդների շուկայական արժեքը մոտ 2,5 անգամ ավելի է, քան հայարարագրվածը՝ մոտ 420 մլն ՀՀ դրամ»,- հայտնեց Վարդանյանը

  • Կիսվել: