կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվեց

Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվեց

Դատարանն ապօրինի ու չպատճառաբանված որոշմամբ կալանավորեց Աշոտ Հովսեփյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ալկոհոլային  թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը:

«Դատավորը չկարողացավ իրեն վեր դասել հասարակական կարծիքից ու կայացնել օրինական որոշում։ Կալանավորումը կիրառվեց առանց դրանց հիմքերի գոյության»,-նշեց նա:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ, որոնցից մեկը Աշոտ Հովսեփյանն է:

  • Կիսվել: