Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցի փոփոխման հարցով դիմումը դեռ քննարկման փուլում է դատախազությունում
Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դիմումը դատախազությունում քննարկման փուլում է։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում. դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»,- գրել է նա:


