հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն. 1 անձ ձերբակալվել է

Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն. 1 անձ ձերբակալվել է

Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է ֆիզիկական ներգործության վերաբերյալ հաղորդում։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները 1 անձի ձերբակալել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը։

  • Կիսվել: