կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել՝ նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած. Վարդևանյան

Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել՝ նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած. Վարդևանյան

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու՝ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը դեռ չի ավարտվել։ Այն ընթանում է արդեն մոտ երեք ժամ:

Դատական նիստի ընդմիջմանը փաստաբաններից Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց՝ նիստը կարճ ժամանակ անց կվերսկսվի, երբ կավարտվի՝ հստակ չէ, Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը դեռ չի ներկայացրել իր դիրքորոշումը դատական նիստի ընթացքում։

«Դեռևս քննիչն է ներկայացրել միջնորդությունը: Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացրել, նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած։ Այս միջնորդությունը վերնագրված է Սամվել Կարապետյանին վերաբերող, սակայն Սամվել Կարապետյանի հետ առնչություն ընդհանրապես չկա։ Ցանկացածի անունը կարող էր լինել»,– ասաց պաշտպանը։

  • Կիսվել: