հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ախալքալաքի բնակչի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով ափիոն

Ախալքալաքի բնակչի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով ափիոն

Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Կապանի բաժինների, ինչպես և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Արդյունքում հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկվեց Ախալքալաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։

«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգվածներով երեք փաթեթ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով։ Փաթեթները թաքցված էին բեռնախցիկի դռան մեջ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: