ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Գլխավոր դատախազության շենք, 14 անձ բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն

Ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Գլխավոր դատախազության շենք, 14 անձ բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Այսօր երեկոյան Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք։

Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Տեղեկացնենք նաև, որ ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: