ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետն ազատվել է պաշտոնից․ ՔԿ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետն ազատվել է պաշտոնից․ ՔԿ

ՀՀ քննչական  կոմիտեի նախագահի հրամանով  արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոման Դավիթի Սարդարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության  պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդգար Ռոբերտի Բալոյանի վրա:

  • Կիսվել: