հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Աղվան Արշակյանն ազատ արձակվեց

Աղվան Արշակյանն ազատ արձակվեց

Դատարանը քիչ առաջ ազատ արձակեց «Սրբազան պայքարի» աջակիցներից Աղվան Արշակյանին։

«Դատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարեց փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը և քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանքի»,-սոցցանցի իր էջում հայտնել է պաշտպան Ռոըբեն Մելիքյանը:

Նշենք, որ Արշակյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, եւ նրա պաշտպանական թիմը  պնդում էր, որ կալանքը հիվանդության հետ անհամատեղելի է։

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: