երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանում գտնվում է 21 հայ ռազմագերի․ ՔԿ պաշտոնյա

Ադրբեջանում գտնվում է 21 հայ ռազմագերի․ ՔԿ պաշտոնյա

Ադրբեջանում գտնվում է 21 հայ ռազմագերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են.

«Կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության եւ անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց եւ Ադրբեջանին պարտավորեցվի՝ ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաեւ ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը. այսինքն՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»։

  • Կիսվել: