հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ հայցը ներկայացվել է երկրի կառավարության կողմից, այն միջպետական հայտարարություն է և առաջին գործն է ընդդեմ Հայաստանի: Այս մասին ասել է Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի անդամ Քամալ Ջաֆարովը:

Նա տեղեկացրել է, որ  հայցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում և 7 հարակից շրջաններում Ադրբեջանի քաղաքացիների կյանքի, անձնական կյանքի և դավանանքի ազատության, սեփականության և ազատ տեղաշարժի իրավունքների խախտմանը:

 

  • Կիսվել: