Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը հանդիպել է ԱՄՆ ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավարի հետ
ԱՄՆ ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սասեվիլը Պենտագոնում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովի հետ։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը։