շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին նյութերը կարող են ուղարկվել Միջազգային քրեական դատարան. Կիրակոսյան

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին նյութերը կարող են ուղարկվել Միջազգային քրեական դատարան. Կիրակոսյան

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին նյութերը կարող են ուղարկվել Միջազգային քրեական դատարան։ Այս մասին մարտի այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա նշեց, որ ռազմական հանցագործությունների, բռնի տեղահանվածների, գերիների եւ պատանդների իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցերն աշխատանքի միայն սկիզբն են։

՛՛ՄԱԿ-ի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, երբ դատարանը ադրբեջանական կողմից պահանջեց դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը, այդ թվում՝ ազգային անհանդուրժողականության հիման վրահնչող հռետորաբանությունը, ինչպես նաեւ պաշտպանել բանտարկյալների իրավունքները, ընդամենը միջանկյալ միջոց է, որն ընդունվել է՝ նույնիսկ նախքան հայցը պատշաճ կերպով քննարկվելը: Մեր ապացույցներն այնքան ակնհայտ ու համոզիչ ստացվեցին, որ դատարանը որոշեց կիրառել միջանկյալ միջոց։ Բայց սա միայն ճանապարհի սկիզբն է։ Այս որոշումը կարող է հիմք դառնալ այլ իրավական գործընթացների համար՛՛,-ասաց Կիրակոսյանը:

Նա նաեւ հավելեց, որ մեկ այլ հարթակ, որտեղ կարող են բարձրացվել վերը նշված բոլոր խնդիրները, ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանն է: ՛՛Կարող են թիրախավորված մեղադրանքներ հնչել նրանց դեմ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել կամ ռասիստական ​​հռետորաբանություն են հնչեցրել էթնիկ հայերի հասցեին՛՛,-ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ եր միջազգային իրավաբաններն ուշադիր արձանագրում են նման չդադարող հռետորաբանությունը, որը հնչում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով:

Կիրակոսյանը նշեց նաեւ, որ մեկ այլ հնարավոր իրավական հարթակ են միջազգային իրավասության դատարանները, որոնք գոյություն ունեն առանձին երկրներում: 

  • Կիսվել: