ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանի նպատակներից է նաև՝ օգտագործելով հայերի գերի լինելու փաստը, լարված պահել Հայաստանում մթնոլորտը․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նպատակներից է նաև՝ օգտագործելով հայերի գերի լինելու փաստը, լարված պահել Հայաստանում մթնոլորտը․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նպատակներից է նաև՝ օգտագործելով հայերի գերի լինելու փաստը, լարված պահել Հայաստանում մթնոլորտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Լրատվամիջոցների հրապարակումներ կային, որ նրանք տարածքային հարցերի դիմաց են ուզում վերադարձի հարց քննարկել, դրանք պատերազմական հանցագործության հասնող արարքներ են: Ռազմական գործողությունների դադարումից հետո անմիջապես պետք է վերադարձնեինք մեր հայրենակիցներին՝ առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանի իշխանությունները տապալում են միջազգային, մարդու իրավունքների սկզբունքները, թե՝ միջազգային կառույցները չեն արձագանքելու, դա նշանակում է՝ խրախուսում են դա, և վտանգավոր նախադեպ է ստեղծվում»,- հավելեց նա:

  • Կիսվել: