չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի ՄԻ հանձնակատարը կալանավայրում տեսակցել է Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին

Ադրբեջանի ՄԻ հանձնակատարը կալանավայրում տեսակցել է Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան այցելել է կալանավայր, որտեղ հանդիպել է Ադրբեջանի կողմից առևանգված ու կալանավորված Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին, հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Ալիևան կոնֆիդենցիալ ընդունել է նրանցից յուրաքանչյուրին ու տեղում լսել նրանց:

՛՛Օմբուդսմենի մոտ ընդունված անձինք չեն բողոքել պահման և բուժման պայմաններից, շնորհակալություն են հայտնել Ադրբեջանին՝ ստեղծված պայմանների համար»՛՛,-հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

  • Կիսվել: