երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանցիներն այրվող անիվներ են նետում Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքների ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան

Ադրբեջանցիներն այրվող անիվներ են նետում Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքների ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․ «Ահազանգ.  Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը:

Իրավիճակն էլ ավելի է վատթարացել քամու պատճառով, որի արդյունքում հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել: Ականատեսներ ենք ունեցել, որ ադրբեջանցիները այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ՝ ստեղծելով էլ ավելի բարդ իրավիճակ համայնքների բնակիչների համար:

 

  • Կիսվել: