ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանցի զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները. Արման Թաթոյան (տեսանյութ)

Ադրբեջանցի զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները. Արման Թաթոյան (տեսանյութ)

Ադրբեջանցի զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է:

Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները:

Այս տեսանյութն օբյեկտիվ բնույթի այն բազմաթիվ ապացույցներից է, որ վկայում է արմատացած թե´ էթնիկ, թե´ կրոնական խորքային ատելության ու ատելության շարժառիթներով կատարված պատերազմական հանցագործությունների, դաժանությունների մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս տեսանյութը դեռ պատերազմի ժամանակ էր հետազոտել, ուղարկել միջազգային մարմիններին ու հրապարակել»,- գրել է Թաթոյանը:

 

  • Կիսվել: