հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական ԶՈւ-ն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ և Նորաբակ գյուղեր վրա. ՄԻՊ

Ադրբեջանական ԶՈւ-ն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ և Նորաբակ գյուղեր վրա. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
՛՛Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
 
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: