ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ երեկ  Վերին Շորժայի սարատեղիում բնակիչների հետ հանդիպելիս,  ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել։

«Մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր: Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք:

Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:

Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրին, որ այսօր և երեկ ևս ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել»,- գրել է Թաթոյանը։

  • Կիսվել: