ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական կրակոցների պատճառով խախտվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատողների աշխատանքային իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական կրակոցների պատճառով խախտվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատողների աշխատանքային իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից:
 

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ 

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։ Գեղարքունիքի մարզպետի փոխանցմամբ էլ մեկ հոգի անհետ կորել է։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

"Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է",- հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

  • Կիսվել: