հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը թիրախավորում է ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ի քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ-ը հանդիպել է նախագահի հետ

Ադրբեջանական կողմը թիրախավորում է ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ի քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ-ը հանդիպել է նախագահի հետ

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր հանդիպել է Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
 
Արմանբ Թաթոյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի խաղաղ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ դիտարկումները, որոնք Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։
 
Ավելին, հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով ու բռնության կոչերով։
 
Արման Թաթոյանը տեղեկացրել է հանրապետության Նախագահին, որ հարձակումների առաջին իսկ պահից արդյունավետ համագործակցում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
 

  • Կիսվել: