հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելու հետո Պողոսյանին տվել են սպանության սպառնալիք. Աբրահամյան

Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելու հետո Պողոսյանին տվել են սպանության սպառնալիք. Աբրահամյան

«Վելես» ՀԿ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից օրեր առաջ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարությանը ներկայացված իրազեկում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կապված Մարինա Պողոսյանի՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելու հետ՝ վերջինս, նրա եղբայրը և այլ հարազատներ հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով Մ. Պողոսյանին և «Վելես» ՀԿ մենեջեր Ե. Ադամյանին տվել են սպանության սպառնալիքներ: Այս մասին իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ով իր գրառումը վերնագրել է « Ինչպես ասում են՝ ամեն ինչ փոփոխական է»:

Նա, մասնավորապես, նշել է. «Վ. Աբգարյանը և նրա եղբայրը չեն ընդունել սպանության սպառնալիքներ տալու հանգամանքը:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

  • Կիսվել: